Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի ավանդական «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

Փետրվար 23,2015 16:17

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում նախատեսված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել նաև մարտի 8-ից ապրիլի 7-ն  ավանդաբար  անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի պատշաճ անցկացմանը և հանրությանը նախապես առավել մանրամասն իրազեկել այս, ինչպես նաև մյուս միջոցառումների վերաբերյալ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728