Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք` Զորավար Անդրանիկի հիշատակին

Փետրվար 25,2015 14:16

Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների ու բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բոլոր հայրենակիցներին շնորհավորել է Զորավարի ծննդյան օրվա կապակցությամբ և ընդգծել, որ Անդրանիկը նախ և առաջ ազգային նվիրյալի այն կերպարն է, որը մշտապես ոգեշնչել ու ոգեշնչում է սերունդներին:

«Այն ոգին, որ Զորավարը փոխանցել է մեր սերունդներին, այսօր առկա է սահմանը պահող մեր զինվորների մեջ: Նույն այդ ոգով մեր փառապանծ ազատամարտիկներն ազատագրեցին Արցախը ու նրանցից շատերն այսօր հանգչում են հենց այստեղ՝ Եռաբլուրում: Եվ Զորավարի այն պատգամը, որ մենք լինենք միասնական ու սիրենք մեր հայրենիքը, մենք պարտավոր ենք փոխանցել նաև մեր զավակներին», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728