Լրահոս
Օրվա լրահոսը

ETIHAD ավիաընկերությունը հարգանքի տուրք է մատուցում գործընկերներին՝ ճանապարհորդական գործակալությունների մրցանակաբաշխությանը

Մարտ 03,2015 15:12

Etihad ավիաընկերությունը՝ ԱՄԷ ազգային փոխադրողը, իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի առաջատար ճանապարհորդական գործակալություններին` Երևանում կազմակերպված հատուկ մրցանակաբաշխության ընթացքում:

Միջոցառմանը, որին մասնակցեցին ճանապարհորդության ոլորտի ավելի քան 40 առաջատար հայաստանյան կազմակերպություններ, ավիաընկերությունը «Ոսկե մրցանակ» շնորհեց  Levon Travel, United Travel, Geographic Travel Club, Globe Travel and Aeroex գործակալություններին:  «Արծաթե մրցանակ» շնարհվեց Elitar Travel, Avant Tour, Saberatour Sevan, Aviatrans and Aerotour գործակալություններին:

Հատուկ «Գործընկերոջ մրցանակ» շնորհվեց Visa Concord-ին` Հայաստանում Etihad ավիաընկերության գործընկերոջը:

Ավիաընկերությունը իր շաբաթական չորս անգամ թռիչքները սկսեց Աբու Դաբիից Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան, Կովկասում իր առաջին ուղղությունը, 2014թ. հուլիսին:

Դագի Դագլասը՝ Հայաստանում Etihad ավիաընկերության գլխավոր տնօրենը, ասաց. «Այս միջոցառումը մեզ հնարավորություն է տալիս մեր հարգանքի տուրքը մատուցել և շնորհակալություն հայտնել ճանապարհորդության ոլորտի մեր գործընկերներին այն հսկայական աջակցության համար, որ մենք ստացանք անցյալ ամառ մեր թռիչքները դեպի Երևան սկսելուն պես: Այս նոր ուղղությունը շատ պոպուլյար դարձավ անընդհատ ավելացող գործարար և զբոսաշրջիկ ճանապարհորդների մոտ, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված հայկական Սփյուռքի համայնքներում, հարմարավետ կապ հաստատելով Ծոցի տարածաշրջանի, Հյուսիսային Ամերիկայի և մեր ամբողջ ցանցի հետ` Աբու Դաբիի հարմարավետ տարանցիկ կապի միջոցով:

Մենք նաև շատ հաջողակ գտնվեցինք դեպի Հայաստան տուրիզմի զարգացման գործում` Ինդոնեզիայից և Ֆիլիպիններից ճանապարհորդական գործակալների խմբեր բերելով Հայաստան, որպեսզի իրենց անձնական փորձով վայելեն այն լավագույնը, ինչ Հայաստանը առաջարկում է զբոսաշրջիկներին, ինչպես նաև ուսումնասիրել այս հիասքանչ երկիրը:»

Երևանի ուղղությունը սպասարկում է երկկարգանի Airbus A319 օդանավը` նախատեսված 106 ուղևորների համար, որոնցից 16-ը Business Class և 90-ը Economy Class տեղեր են, և ընդհանուր առմամբ առաջարկում է շաբաթական 848 ուղևորի տեղ:

 Ֆոտո` Դագի Դագլասը, Հայաստանում Etihad ավիաընկերության գլխավոր տնօրենը «Ոսկե մրցանակ» է շնորհում ճանապարհորդական գործակալությունների հատուկ մրցանակաբաշխության ընթացքում:

 

Etihad ավիաընկերության  մասին

 

 Etihad ավիաընկերությունը սկսել է գործել 2003 թվականից: 2014 թվականին ընկերությունը փոխադրել է 14.8 միլիոն ուղևորների: Etihad ավիաընկերությունն Աբու Դաբիում գտնվող իր բազայից կատարում կամ կատարելու է թռիչքներ ուղևորափոխադրումների կամ բեռնափոխադրումների 111 գործող կամ նոր ուղղություններով Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում, Ավստրալիայում և ամերիկյան աշխարհամասում: Ավիաընկերություն ունի «Էյրբաս» և «Բոինգ» մակնիշի 111 օդանավեր: Պատվիրված են ավելի քան 200 լրացուցիչ օդանավեր, այդ թվում՝ 69 հատ «Boeing 787», 25 հատ «Boeing 777-X», 62 հատ «Airbus A350» և 9 հատ «Airbus A380»:

Etihad ավիաընկերությունը կապիտալի մեջ մասնակցություն ունի «airberlin», «Air Seychelles», «Virgin Australia», «Aer Lingus», «Air Serbia» և «Jet Airways» Alitalia ավիաընկերություններում: Ներկայումս պաշտոնական ձևակերպման վերջնական փուլում է Շվեյցարիայում գրանցված և գործող «Etihad Regional» ընկերության կապիտալի մեջ Etihad ավիաընկերության մասնակցությունը, որը կառավարվում է  «Darwin Airline»  ավիաընկերության կողմից: Etihad Airways, airberlin, Air Serbia, Air Seychelles, Jet Airways and Etihad Regional նաև մասնակցում են Etihad Airways Partners ծրագրում, նոր բրենդ, որ միավորում է ավիաընկերություններին ավելի շատ ընտություն առաջարկելու ուղևորներին բարելավված ցանցերի, չվացուցակների և առավելություններով` հաճախակի ճանապարհորդող ուղևորների համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար տե′ս www.etihad.com :

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031