Լրահոս
Օրվա լրահոսը

Genealogy- Ավստրալիա աշխարհամասից Մերի -Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն է

Մարտ 03,2015 15:26

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի – Ջինի ապշեցնող եւ բյուրեղի պես մաքուր սոպրանոն լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական երաժշտությանը, ոգեշնչվել Կոմիտասով, ֆլեյտա նվագել սովորել:

Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Genealogy խումբը համախմբելու է աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 արտիստներ են` իրենց 6 ճակատագրերով, բայց 1 պատմությամբ:

Խմբի առաջին մասնակիցը ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանն է, ով ներկայացնում է Եվրոպա աշխարհամասը, երկրորդ մասնակիցը ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանն է, երրորդը՝ Վահե Թիլբյանն Աֆրիկա աշխարհամասից, իսկ չորրորդը՝ Ստեֆանի Թոփալյանն Ասիայից:

Ներկայացվելիք երգի վերնագիրն է ‘’Don’t deny’’ («Մի՛ ժխտիր»):

Մրցույթն այս տարի տեղի կունենա Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթին կմասնակցի 40 պետություն:

Ծանոթացեք Մերի -Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանի կատարմանը

 

 

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031