Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Վարդազարյան. «Ճիշտ չեմ համարում, որ Genealogy-ն պարտվել է»

Մայիս 25,2015 23:44

«Եվրատեսիլ հասկացությունը ո՛չ կապ ունի երաժշտության հետ, ո՛չ կապ ունի կատարողների հետ, ո՛չ կապ ունի բովանդակության հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Եվրատեսիլ» երգի մրցույթին ասաց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:

Ավստրիայի Վիեննա քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչը, իսկ Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը գրավել էր 16-րդ տեղը:

Մարտին Վարդազարյանի խոսքերով՝ Եվրատեսիլում ստորգետնյա խաղեր են կատարվում, եւ ինքը ճիշտ չի համարում, որ Geneology խումբը պարտվել է. «Նրանք շատ բարձր մակարդակով ելույթ ունեցան, շատ դրական տպավորություն թողեցին: Մի կողմից էլ լավ է, որ մերոնք առաջին տեղը չգրավեցին. Ծախսը շատ կլիներ»:

Նա հավելեց, որ Եվրատեսիլը հայ ժողովուրդը պետք է օգտագործի որպես եւս մեկ հրապարակ ինքն իրեն ճանաչելու համար: Հարցին, թե արդյոք Genealogy-ն  կարողացա՞վ Եվրոպային հասցնել երգի հաղորդագրությունը, կոմպոզիտորը պատասխանեց. «Եթե հիսուն երգեր են լինում, որքան էլ աշխատեն երկու-երեք համերգով երգի հաղորդագրությունը տեղ չի հասնի: Հայաստանում երգի հաղորդագրությունը հասավ, որովհետեւ օրը հինգ անգամ լսում էինք, այստեղ ընտելացման հարց էլ կար»:

Մարտին Վարդազարյանը նշեց, որ ՝ թե՛ կատարողականությամբ, թե՛ զգացմունքայնությամբ իրեն դուր է եկել Ռուսաստանը ներկայացնող երգը: Ամփոփելով իր խոսքը՝ նա ասաց. «Այդքան լուրջ մի ընդունեք այդ ամեն ինչը: Ամենակարեւորը՝ պետք չէ առաջին իսկ օրվանից ասել, որ ամբողջ աշխարհը ցանկանում է, որ մենք լինենք առաջինը, որովհետեւ դրանից հետո նրանք, ովքեր տրամադրվում են, հիասթափությունն ավելի մեծ է լինում եւ անհամապատասխան երեւույթին: Այնպես, որ ոչ միայն հարկավոր է զգույշ լինել, այլեւ օգտագործել որպես հրապարակ՝ եւս մեկ անգամ մեզ դրսեւորելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Ոչ երգն էր երգի նման,ոչ էլ կատարումը:Ինչպես Անդերսենի հայտնի հեքիաթում է ասվում՝А король то голый!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031