Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Գոշի մեդալի հանձնում Լոս Անջելեսում

Մարտ 03,2015 16:13 Share

Մարտի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն ընդունեց Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գաթոնին:
Սերգեյ Սարկիսովը նահանգային կոնգրեսականին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշի մեդալը: «Այս մեդալն ընդունեք` իբրև երախտագիտություն` հանուն Հայաստանի, Արցախի և հայ համայնքի Ձեր կատարած անձնվեր գործի: Մենք գնահատում ենք Ձեր աջակցությունը հայ ժողովրդին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում», – նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Շնորհակալություն հայտնելով Մայք Գաթոնը, մասնավորապես, նշեց.`«Մեծ պատիվ է ինձ համար արժանանալ մի մեդալի, որն անվանակոչված է Մխիթար Գոշի անունով: Հայ ժողովուրդը դարերով պայքարել է ապրելու և անտիկ մշակույթը շարունակելու համար, մշակույթ, որը շատ արժեքներ է տվել աշխարհին: Մեր նահանգը թերի կլիներ առանց հայ համայնքի ներկայության, առանց հայերի ստեղծարար գործունեության, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք: Անցած տարի Կալիֆորնիան ճանաչեց Արցախի Հանրապետությունը, որի կապակցությամբ կցանկանայի երախտագիտություն հայտնել բոլոր աջակիցներին»: Մայք Գաթոնն ավելացրեց, որ իր հետագա գործունեության մեջ ևս կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել հայ համայնքին, Հայաստանին և Արցախին վերաբերող հիմնախնդիրները:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031