Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կանայք ԱՄՆ-ում գնել են բրենդային ապրանքներ, ապա վերադարձրել կեղծ կրկնօրինակը․ նրանց անօրինական առևտրի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 300 հազար դոլար

Մայիս 02,2026 23:40 Share

168.am – Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի երկու բնակչի, որ մեղադրվում են 300 հազար դոլարի խարդախություն կատարելու համար․ գրում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ նախնական վարկածի՝ կասկածյալները բրենդային «Nordstrom» խանութի տարբեր ցանցերից գնել են հայտնի ոճաբանների ու նորաձևության տների արտադրած հագուստ, պայուսակ կամ այլ ապրանք, ապա սահմանված ժամկետում դրանց փոխարեն խանութ են վերադարձրել կեղծ կրկնօրինակը։ Գնած, բայց «չհավանած» հագուստի գումaրն էլ հետ են ստացել։

Իրավապահները պարզել են, որ 2019-ին միայն նրանք այդ սխեմայով բրենդային խանութներից ձեռք են բերել ավելի քան 220 ապրանք, ենթադրաբար՝ նաև այդ չափի հետվերադարձի գումար ստացել։

Խարդախության հեղինակներն ու իրագործողները հայեր են՝ Արփինե Սարգսյանն ու Արգինա Հայրապետյանը։ Նրանց անօրինական առևտրի ընդհանուր բյուջեն կազմել է 300 հազար դոլար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031