Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կամուրջները չի՞ այրել Փաշինյանի, Արամ Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի հետ

Մարտ 06,2015 14:30

Այսօր «Հայելի» ակումբում Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ ընդդիմադիր դաշտը պետք է նորից միավորվի, թե ինչ միավորումներ դրանք կլինեն, չի կարող ասել:

Մեր հարցին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրահավաքի վերջին ելույթից հետո, երբ կոդավորված ծաղրեց ու քննադատեց Արամ Սարգսյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Նիկոլ Փաշինյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Պարույր Հայրիկյանին, ի՞նչ միավորման մասին է խոսքը, դա չայրե՞ց բոլոր կամուրջները ընդդիմադիր գործիչների, ուժերի հետ, ո՞ւմ հետ էլ կարող է միավորվել ՀԱԿ-ը՝ նա պատասխանեց. «Տալիս եք անուններ, որոնք Տեր-Պետրոսյանը չի տվել: Համարենք, որ դուք ճիշտ եք հասկացել: Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ուներ որոշակի պրետենզիաներ ներկայացնելու այն ուժերին, որոնք շուրջ 3 տարի զբաղված են Լեւոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելով, նրա դերակատարությունը նսեմացնելով՝ չհասկանալով, որ ըստ էության ընդդիմադիր դաշտը թուլացնում են: Ես անձամբ կուզեի, որ դա չհնչեցվեր, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի հաշվարկները չեմ կարող ասել, միգուցե դա նա նպատակային է արել: Ինչ վերաբերվում է կամուրջներին, ոչ ոք չի կարող կամուրջները ջնջել, եթե համարենք, որ ջնջվել են, մենք անելիք չունենք քաղաքական դաշտում: Մի անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի պատասխան տար իր հասցեին հնչեցրած անպատասխանատու քննադատություններին: Ամեն մեկը պետք է իրեն հաշիվ տա՝ ի՞նչ չափով իրավունք ունի վարկաբեկելու Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը ՀՀ անկախության, պետականության կայացման գործում մեծ ավանդ ունի: Այդ անունները, որոնք դուք տվեցիք, մեր նորագույն պատմության մեջ նրանց անունները չեն հիշատակվելու»:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, հիշատակվելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը եւ եթե ուզում են իրենց անուններն էլ հիշատակվի, գոնե այդ ավանդի կեսի չափով պետք է ավանդ ունենան. «Միշտ պետք է հաշիվ տաս քեզ, թե ինչի ես ընդունակ, երբ փնովում ես ուրիշի արածը: Այդ քաղաքական գործիչներին ամենայն հաջողություն եմ մաղթում: Անկեղծ, ես կցանկանայի, որ նրանք կարողանային համախմբել: Եթե այդ համախմբումը բերեր մի հանգրվանի, ես մի վայրկյան չեմ կասկածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կմիանա: Ես ինքս պատրաստ եմ համագործակցել բոլոր քաղաքական գործիչների հետ, որոնք ազնիվ պայքարի մեջ պատրաստ են աջակցել ժողովրդին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031