Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչների հետ

Մարտ 11,2015 18:59

Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց ճանաչողական այցով Հայաստանում գտնվող գերմանական Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների պատվիրակությանը, որի կազմում էին վերլուծական տարբեր կենտրոնների տնօրեններ, խմբագիրներ, առաջատար փորձագետներ:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորեց նմանատիպ ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում Աշոտ Հովակիմյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները, միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, միջազգային կառույցներում Հայաստանի ներգրավվածությունն ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031