Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլարը բարձրանում է ու էլի կբարձրանա

Մարտ 16,2015 18:30

4-5 օր է դոլարի փոխարժեքը կրկին սկսել է բարձրանալ: Այս պահին փոխանակման կետերում 1 դոլարը գնում են 479 դրամով վաճառում` 482-483 դրամ: Երեկոյան ժամերին սակայն, փոխանակման կետերում դոլարն ավելի թանկ է վաճառվում: շ

Դոլարի կուրսի բարձրացումը, զուգադիպությամբ, համընկավ այն օրերի հետ, երբ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով մեկնեց արաբական երկրներ: Տպավորություն էր, թե վարչապետը, ոտքը քաշելուն պես, տարադրամի շուկայում կրկին սպեկուլյատիվ երեւույթներ սկսվեցին: Սակայն, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը դոլարի փոխարժեքի բարձրացումը, ավելի շատ պայմանավորում է Եվրոպական կենտրոնական բանկի որոշմամբ: Տնտեսագետի մեկնաբանմամբ, այն բանից հետո, երբ նշյալ բանկը որոշել է եվրոյի արժեզրկման քաղաքականություն վարել` տպելով 1.1 տրիլիոն եվրո եւ այն բաց թողնելով շուկա, դոլարը կթանկանա:

Aravot.am-ի հետ զրույցում Վիլեն Խաչատրյանն ասաց, որ Եվրոպայում ինֆլյացիոն միտումներ չկան,  գներն անկում են ապրում. «Եվրոն պետք է արժեզրկվի` հավասարվի դոլարին, մեկին մեկ, որոշ փորձագետներ կանխատեսում են, որ հնարավոր է, նույնիսկ, եվրոն ավելի ցածր լինի դոլարից եւ հասնի մինչեւ 460, բայց դա տարվա կտրվածքով: Երբ եվրոն հավասարվի դոլարին, մարդիկ, բնականաբար, իրենց եվրոները կվաճառեն եւ կսկսեն դոլար գնել, ինչն էլ պատճառ կդառնա դոլարի փոխարժեքի աճին: Պահուստների տեսանկյունից մարդիկ նախընտրում են խնայողությունը պահել դոլարով, քան եվրոյով»:

Դոլարի թանկացման պատճառներից մեկն էլ, ըստ պարոն Խաչատրյանի, «Brent» տեսակի նավթի գնի անկումն է, ինչն էլ Ռուսաստանի տնտեսությանը վնաս է:

Մեկ բարել «Brent» տեսակի նավթը 60 դոլարից ցածր գին է գրանցել: Դրանով էլ պայմանավորված`Ռուսաստանում 1 դոլարը երկու ռուբլով թանկացել է` 60 ռուբլուց այս օրերին հասնելով 62 ռուբլու:

Վիլեն Խաչատրյանի կանխատեսմամբ, դոլարի փոխարժեքն էլի կբարձրանա. «ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահը հայտարարում է, որ ավելի կոշտ դրամավարկային քաղաքականություն է վարելու: Այսինքն` տոկոսադրույքները բարձրացնելու են, իսկ այդ պարագայում դոլարի արժեւորման եւս մի ալիք է բարձրանալու: Եվ, ամենայն հավանականությամբ, տարվա կեսից սկսած»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031