Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկվել է 2.35 մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս

Մարտ 17,2015 12:05

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 09-13.03.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.22 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 2.35 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման մեկ դեպքի համար հաշվարկվել է 12.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ   Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված նման երկու գործով երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  երկու որոշում և հաշվարկվել է 183.96 հազ.դր. ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային  բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի երկու խախտման համար  կայացվել է 400.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 1.3 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 217.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 594.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Լոռու  և Կոտայքի տարածքային բաժինների կողմից մեկական տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0 հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված հողի աղտոտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Արարատի տարածքային  բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում, իսկ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ. դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի որոշումներ:

Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 17 հատ «սիգ»  տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին, իսկ   Երևանի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված ևս 17 հատ «սիգ» տեսակի ձուկը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին:

Երևանի տարածքային բաժնի շրջայցերի արդյունքում Հրազդանի կիրճում նաև առգրավվել է ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական փոխակերպիչ սարք:

Լոռու տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած նապաստակի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 8.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հզ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 21.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել  2.31 մլն. դրամ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031