Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն եվրոպացիներին հյուրընկալել է Լյովա Խաչատրյանի առանձնատանը

Մարտ 17,2015 18:07

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի, չորորդ լիագումար նիստի շրջանակներում, այսօր առավոտյան կայացել է խորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները՝ եվրոպական գործընկեր կուսակցությունների հետ: Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքին պետք է հյուրընկալեր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ըստ նախնական ծրագրի, ԲՀԿ-ն եվրոպացի գործընկերներին պետք է հյուրընկալեր Իսակովի-9 հասցեում: Այսինքն, կուսակցության արդեն նախկին գրասենյակում: ԲՀԿ –ի գրասենյակն այլեւս Հանրապետության-47 հասցեում է, որտեղ այժմ վերանորոգում է ընթանում: ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի ներկայացուցիչների հանդիպումը, այնուհանդերձ կայացել է:

Aravot.am-ի հարցին՝ որտե՞ղ է կայացել ի վերջո այդ հանդիպումը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Երեկվանից ողջ հայաստանյան մամուլին հետաքրքրում էր մեկ թեմա՝ որտե՞ղ է ԲՀԿ-ն հյուրընկալելու Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի գործընկերներին: Ես, իհարկե, անչափ շնորհակալ եմ նման հոգատարության եւ անհանգստության համար, բայց պիտի ասեմ, որ այդ անհանգստությունը խիստ չափազանցված էր»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք առաջարկում էին անցկացնել Կոնգրես հյուրանոցի աշխատանքային սրահներից մեկում, բայց եվրոպացի գործընկերների առաջարկով՝ այն տեղի է ունեցել քաղաքից դուրս: «Մենք չորս ժամ ժամանակ ունեինք, Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի մեր գործընկերներն իրենք առաջարկեցին հանդիպումն անցկացնել Երեւանից դուրս: Հանդիպումն անցկացրեցինք մեր պատգամավորներից մեկի առանձնատանը: Մենք շատ հետաքրքրիր տարբերակ ընտրեցինք. եղավ աշխատանքային հանդիպում, դրան հաջորդեց լանչ: Հատուկ աշխատասենյակ տրամադրվեց՝ ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի միջեւ երկու ժամ տեւած աշխատանքային նիստում քննարկվեցին առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի եվրոպացի գործընկերները շատ գոհ են մնացել, քանզի, ինչպես իրենք են փաստել, կարողացել են համատեղել հաճելին եւ օգտակարը:

Հանդիպումն անց է կացվել Լյովա Խաչատրյանի, Ապարանում գտնվող առանձնատանը: Հատուկ այդ հանդիպման համար պատվիրված են եղել հատուկ գրիչներ եւ բլոկնոտներ՝ ԲՀԿ-ի եւ Եվրոպական ռեֆորմիստների եւ պահպանողականների դաշինքի խորհրդանշանները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031