Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյան. «Իմ դպրոցական տարիներին անվանի մարզիկների հետ հանդիպումներ չէին կազմակերպվում»

Մարտ 18,2015 18:45

Հունահռոմեական ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր հանդիպել է Երեւանի Ա. Հովհաննիսյանի անվան N194 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ:

Նա պատմել է իր դպրոցական տարիների, մարզական կարիերայի եւ դեպի հաջողություններ անցած ճանապարհի մասին, պատասխանել նրանց հարցերին:

Հանդիպումից հետո «Սպիտակ արջը» լրագրողների հետ զրույցում չհիշեց, որ այն տարին, երբ ինքն էր դպրոցական, որեւէ անվանի մարզիկի հետ նման հանդիպում կազմակերպվեր: «Ողջում եմ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի այս համատեղ նախաձեռնությունը: Այսպիսի հանդիպումների ժամանակ մի կողմից ինքներս ենք վերապրում մեր մանկությունը, մյուս  կողմից այսօրվա պատանիներն են ճանաչում չեմպիոններին: Ու հավանական է, որ նրանցից շատերը իրենց հետագա կյանքը տեսնեն մեծ սպորտում», – ասաց աշխարհի գործող չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031