Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձն ուղղորդել է քրեական գործով վկաներին

Մարտ 19,2015 13:50

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանձնապես ծանր հանցագործության դեպքի առիթով հիշյալ բաժին հրավիրված վկաներին նախապես ցույց է տվել քրեական գործով կասկածյալի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն հենց նրա լուսանկարը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվածկարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031