Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս հետախույզները «դիպուկահարներով մենամարտ» կանեն Հայաստանի սարերում. TASS

Մարտ 20,2015 14:14

Ավելի քան 100 ռուս զինվորական «դիպուկահարներով մենամարտ» են սկսել Հայաստանի լեռնային ուսումնա-մարզական Ալագյազ համալիրում: Այս մասին, ըստ ռուսական «TASS» գործակալության, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Մենամարտից առաջ դիպուկահարները սովորել են հրաձգության կանոնները, «Դրագունով» ու «Վինոտրեզ» դիպուկահար զենքերի տեխնիկական մասերը, անտառածածկ, լեռնային ու բաց տարածքներում քողարկվելը, կրակային գոտում գաղտնի մոտենալը եւ հեռանալը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:

Հարավային ռազմական օկրուգից նաեւ տեղեկացրել են, որ մրցում են երկու խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր գույնը: Այս մրցույթները Հայաստանում ռուսական ռազմաբազայի դիպուկահարները վերապատրաստման վերջնական փուլն է լինելու:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի լեռնային ուսումնավարժական Փամբակ համալիրում ռուսական ռազմաբազայի հետախույզները սկսել են հատուկ մարտավարական զորավարժություններ, որոնցում 300 զինծառայող է ներգրավված:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031