Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության ճանապարհային քարտեզը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 25,2015 12:05

Քաղաքական դաշտում «ճանապարհային քարտեզների» պակաս չկա։ Անվանումներն, իհարկե, տարբեր են, բայց իմաստը նույնն է՝ քաղաքական ուժերը փորձում են ներկայացնել սեփական պատկերացումները Հայաստանի ապագայի եւ դրան հասնելու ուղիների մասին։

Բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել: Ու «արխային» խոսում են, որովհետեւ գիտեն նաեւ, որ դրանք ընդամենը բառեր են՝ ոչ ՀՀԿ-ն է «ապահով Հայաստան» կերտելու, ոչ Դաշնակցությունն է Ստամբուլն արյան ծով դարձնելու, ոչ «Ժառանգությունն» է սարեր շարժելու, ոչ էլ «Քաղաքացիական նախաձեռնությունն» է ապագա Հայաստան կառուցելու շանս ստանալու։ Բայց խոսելուց վնաս չկա։ Ռուսներն ասում են «что нам стоит дом построить, нарисуем- будем жить»:

Բայց «ինչ անել»-ը դեռ մի կողմ թողնենք։ Քաղաքականության մեջ շատ ավելի կարեւոր է այն, թե ինչը չի՛ կարելի անել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագծում հենց դա է ասում։ Ընդ որում՝ ուղերձը նաեւ ՀՀ իշխանություններին ու քաղաքական ուժերին է հասցեագրված եւ հնչում է մոտավորապես այսպես՝ «влюбляйтесь, женитесь, топитесь- море рядом,  բայց բաներ կան, որ չի՛ կարելի անել, որովհետեւ հետեւանքները շատ ծանր կլինեն պետության համար»։

Ինչ վերաբերում է ուղերձի բուն իմաստին, ապա դա ոչ թե այն մասին է, թե ինչ պիտի անի այս կամ այն կուսակցությունը, այլ այն մասին է, թե ինչ պիտի անի Հայաստանը՝ որպես պետություն։ Խնդիրը շատ հստակ է դրված՝ քաղաքական գործիչները կարող են տարբեր ամբիոններից հոխորտալ, հերոսի կեցվածք ընդունել, գրողի ծոցն ուղարկել Թուրքիային (Արեւմուտքին, Ռուսաստանին եւ այլն՝ ըստ ճաշակի), բայց պետական գործիչներն իրենց նման շռայլության թույլ տալ չեն կարող։ Չեն կարող ոչ թե այն պատճառով, որ այդ տեքստերը չգիտեն, այլ որովհետեւ Հայաստանի վիճակն այդ հնարավորությունը չի տալիս։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ուբեն says:

    $ Ձեր տրամաբանության ծիրում գուցե կարողանայիք բացատրել,թե ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիան ինչու կյանքի չկոչեց՞՞՞՞;2.Հայաստանում կան՞ թուրքամետ ուժեր…ինչպիսին՞ են նրանց ազդեցության ուժն ու պոտենցիալը;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031