Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Մուրազի. «Եթե ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնի վրացի, ոչ մի խնդիր չի լինի»

Մարտ 27,2015 16:46

«Սահմանադրական բարեփոխումները շատ ճիշտ գործընթաց են, որին կարող են մասնակցել մյուս համայնքները եւ բարձրաձայնել առկա խնդիրները, որոնք կարող են լուծվել սահմանադրական բարեփոխումների ընթացքում»,- մարտի 27-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

Նա նշեց, որ իրենք առաջարկում են՝ սահմանադրական բարեփոխումների ընթացքում հաշվի առնել  ազգային փոքրամասնությունների կարծիքը: Նա ներկաներին տեղեկացրեց, որ իրենք ստորագրահավաք են կազմակերպել եւ դրա հիման վրա պաշտոնական նամակ են ներկայացնելու նախագահ Սերժ Սարգսյանին. «Կարծում եմ՝ սա բավական հիմք է, որ խնդիրը քննարկվի եւ որոշակի լուծումներ գտնվեն: Նամակը լինելու է ոչ թե եզդիների համար, այլ ազգային փոքրամասնությունների համար: Մարդիկ ստորագրում են հետեւյալ տեքստի տակ, որ մենք առաջարկում ենք սահմանադրական բարեփոխումների ընթացքում ստեղծվի հնարավորություն Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների համար, որպեսզի նրանք ներկայացված լինեն պետական ընտրովի մարմիններում: Սահմանադրական տվյալ փոփոխության դեպքում, եթե ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնի վրացի, ոչ մի խնդիր չի լինի, կարեւորը մասնագետներ լինեն»:

Բորիս Մուրազին առաջընթաց է համարում այն, որ սահմանադրական բարեփոխումներով ներդրվում է համակարգ, որով քաղաքացիները, ստորագրահավաք կազմակերպելով, որեւէ հարց կարող են մտցնել Ազգային ժողով՝ հանրաքվեի. «Սա ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ շատ կարեւոր է այդ սահմանադրական բարեփոխումների ընթացքում հաշվի առնվեն նշված խնդիրները: Եթե բարձրացրած խնդիրները հաշվի չառնվեն, այսինքն՝ ընտրովի մարմնում ազգային փոքրամասնությունները շարունակելու են որեւէ կերպ ներկայացված չլինել, ուրեմն՝ նախկին Սահմանադրությունը ավելի լավն էր: Ի՞նչ տարբերություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031