Լրահոս
Օրվա լրահոսը

Ստանիսլավ Գովորուխինն աշնանը Դովլաթովի ստեղծագործություններով ֆիլմ կթողարկի. Tass

Մարտ 30,2015 20:02

Ռուսաստանի պետդումայի մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը այս աշնանը կթողարկի Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա պատրաստած «Հրաշալի դարաշրջանի վերջը» ֆիլմ: Ռուսական «Tass» գործակալության փոխանցմամբ՝ Գովորուխինը նաեւ հավելել է, որ աշխատանքներն արդեն ավարտված են:

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի ամռանը: Հիմքում ընկած է Դովլաթովի «Կոմպրոմիս» պատմվածքների ժողովածուն: «Ուրիշ ստեղծագործություններից էլ մի փոքր հատվածներ կան: Գործող անձանցից մեկը լինելու է լրագրող, որը մեծամասամբ նման է հենց Դովլաթովին: Սյուժեի կենտրոնում Անդրեյ Լենտուլովի պատմությունն է: Նրան անկեղծ դատողությունների համար ստիպում են Լենինգրադից տեղափոխվել Տալլին, որտեղ էլ նա աշխատանքի է տեղավորվում տեղեկան թերթում»,- մասնավորապես ասել է Գովորուխինը:

Ֆիլմի «Հրաշալի դարաշրջանի վերջը» անվանումը վերցված է Դովլաթովի նույնանուն հոդվածից: Գլխավոր դերերում են Իվան Կոլեսնիկովը, Սերգեյ Գարմաշը, Ֆյոդր Դոբրոնրավովը եւ Դմիտրի Աստրախանը:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031