Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական հոդվածներն առնչվում են փայտի գործով խոշոր կաշառք վերցնողին էլ, տվողին էլ

Ապրիլ 03,2015 15:02

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որ Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի   ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու  համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել  Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի բաժին: Այստեղ  ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը»), 296 հոդվածի 1-ին մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը»), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով («Խոշոր չափերով կաշառք ստանալը» ) եւ 312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափերով կաշառք տալը»): Չի բացառվում, որ խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը վերջին հոդվածով ներգրավվի որպես մեղադրյալ :

Այս քրեական գործով առայժմ ձերբակալված կամ կալանավորված անձինք չկան: Սույն քրեական գործի հետ կապված՝ մի քանի դիտարկում: Ինչո՞ւ  «փայտի բիզնեսմեն»  Սամվել Ստեփանյանը կաշառքի մասին հայտարարություն է տվել (ինչը նշանակում է, որ նա այլեւս հազիվ թե կարողանա զբաղվել այդ գործով), եւ հայտարարությունը տվել է  ոչ թե Տավուշի մարզի իրավապահներին, այլ՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն:

2014թ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 2014թ.-ին  հայտարարեց Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների դեմ խիստ պայքար: Անցյալ տարի հատված բազմաթիվ ծառերով բեռնված  «Ուրալով»Սամվել Ստեփանյանը  բազում անգամ ինչպե՞ս է հաղթահարել Տավուշի մարզի  ավտոճանապարհները, այդպես էլ  չհանդիպելով մարզի ոստիկաններին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930