Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշք»-ով լի կյանք

Ապրիլ 03,2015 15:16

Ս.թ. ապրիլի 3-4-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն  ու Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպությունը կազմակերպել էին ազգային պատանեկան վեհաժողով սոցիալական ներառման թեմայով, որով եզրափակվում էր երկու ամիս տևողությամբ մի ծրագիր, որում ընդգրկված էին ավելի քան 1000 հայ դպրոցականներ:

Վեհաժողովին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ կրթության նախարարության հանրակրթության վարչության պետի տեղակալ Նոնա Սահակյանը, բանախոսներ ԱՄՆ-ից և դպրոցականներ ու ուսուցիչներ Հայաստանի բոլոր ծայրերից: Այս ուսուցիչներն ու դպրոցականները մասնակցել են մի բեկումնային կրթական ծրագրի, որի շրջանակում հայ պատանիներն անդրադարձ են կատարել սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերին:

Ծրագիրը մեկնարկեց փետրվարին, երբ ավագ դպրոցի 50 ուսուցիչներ մասնակցեցին վերապատրաստման՝ Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Հրաշք» վեպը, որը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ թարգմանվել էր հայերեն, դասապլանում ընդգրկելու նպատակով: Գիրքը դիմային արատներ ունեցող, տարրական դպրոցի ծրագիրը տնային պայմաններում սերտած ու 5-րդ դասարանում դպրոց ոտք դրած մի տղայի ու նրա ունեցած դժվարությունների մասին է: Գիրքը ներկայացվեց դպրոցականների դատին, քննարկվեց հատկացված դասաժամերի ընթացքում, ապա ստեղծագործական մրցույթը ոգեշնչեց  դպրոցականներին մտածել այն մասին, թե ներառումն ինչպես կարող է կյանքի կոչվել իրենց դպրոցում, և անցկացվեց բացիկների մրցույթ, որտեղ դպրոցականները ներկայացրեցին իրենց առաջարկները Հայաստանում հասանելիությունը հաշմանդամություն ունեցողների համար բարելավելու վերաբերյալ: Դեսպանատան, Կրթության և գիտության նախարարության և  Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ ներկայացուցիչները ընտրեցին լավագույն առաջարկները, իսկ հաղթողներին հրավիրեցին մասնակցելու այս պատանեկան վեհաժողովին:

Հաղթողներից մեկը գրել էր. «Կարուսելներն ու ճոճանակները մի հրաշք են, որ  երեխաների կյանքը հեքիաթի են վերածում, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները չեն կարող օգտվել դրանցից: Անհրաժեշտ է ստեղծել բոլորի համար հասանելի խաղահրապարակներ»:

Վեհաժողովին մասնակցեցին նաև Միացյալ Նահանգներից ժամանած  բանախոսներ դ-ր Վիկտոր Պինեդան և պ-ն Ալեքսանդր Բարրասոն: Դ-ր Պինեդան հաշմանդամություն ունեցողների միջազգային շարժման համաշխարհային առաջնորդներից մեկն է: Նա եղել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան բանակցողներից մեկը, դասավանդում է Կալիֆորնիայի համալսարանում, խորհրդատվական ծառայություններ է մատուցում Համաշխարհային բանկին և ՄԱԿ-ի երեխաների միջազգային հիմնադրամին և ունի հիմնադրամ, որն զբաղվում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների մարդու իրավունքների խթանման հարցերով:

Պ-ն Բարրասոն ԱՄՆ դիվանագիտական ծառայող է, աշխատում է ԱՄՆ պետքարտուղարությունում, ներկայումս զբաղեցնում է Պրահայում ԱՄՆ դեսպանության քաղաքական/տնտեսական վարչության պետի տեղակալի պաշտոնը և Միացյալ Նահանգների կույր շախմատիստների առաջնության հնգակի հաղթող է:

Դեսպանությունը գոհունակություն է հայտնում, որ այս ծրագրի ուղերձները՝ բարության, ներառականության և բոլորի մոտ բնատուր ձիրքի ու շնորհքի առկայության ու դրանց գոյությունը ընդունելու ու արժևորելու մասին համոզմունքը, խորը և լայն արձագանք են գտել  հայ պատանիների շրջանում:

ԱՄՆ դեսպանության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930