Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Զատիկից առաջ թանկացել է միայն կանաչեղենը. ձուն եւ ձկնամթերքը չեն թանկացել

Ապրիլ 04,2015 13:55

«Սպառողների խորհրդատվություն» կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում անդրադառնալով մարտ եւ ապրիլ ամիսներին գրանցված նախատոնական թանկացումներին, նշեց, որ գնային տատանումները Հայաստանում վաղուց են սկսվել եւ արդեն դարձել են պարբերական եւ սովորական։

Պրն Չիլինգարյանը փաստեց, որ Զատիկից առաջ նախատոնական թանկացումները մինչ օրս այդքան էլ շատ չէին, սակայն այսօրվանից գները սկսել են բարձրանալ։

Բանախոսը նկատեց, որ այսօր արդեն կանաչեղենը 20-50 տոկոսով թանկացել է։ Մինչդեռ հավկիթը եւ ձկնամթերքը չեն թանկացել։ Պրն Չիլինգարյանը փաստում է նաեւ, որ իշխան ձկան գինն անգամ 2000 դրամից նվազել է։

Պրն Չիլինգարյանը բացատրում է, որ ձուն չի թանկացել այն պատճառով,որ ձու արտադրում են խոշոր ընկերություններ եւ այն չեն վաճառում միջնորդի միջոցով, մինչդեռ կանաչին վաճառվում է միջնորդի միջոցով, այդ իսկ պատճառով էլ այն ավելի թանկ է վաճառվում։

Ինչ վերաբերում է ապրիլի յոթից առաջ ծաղիկի ․շուկայում սպասվող թանկացումներին, պրն Չիլինգարյանն ասաց, որ ինչպես մարտի ութից առաջ, այնպես էլ ապրիլի յոթից առաջ ծաղիկները կթանկանան։

«Այս թանկացումներն ամեն տարի էլ կան եւ սրան է հանգեցնում երկրի տնտեսական վիճակը»,-վստահեցրեց բանախոսը։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930