Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող ՀՀ մայր օրենքում լինել իրականությունից կտրված խնդրահարույց ձևակերպում»․ Խուդաթյանը՝ Անկախության հռչակագրի առիթով

Նոյեմբեր 09,2026 14:54 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ըստ էության, դիմավորմանը հաջորդած խոսակցություն է եղել, քննարկում չի եղել։ Իրանի փոխնախագահը ՀՀ է այցելել միջկառավարական նիստի նախագահման շրջանակներում։ Նիստի արդյունքների մասին հաղորդագրություն կտարածվի»,-լրագրողների հարցին՝ Իրանի փոխնախագահի հետ ԹՐԻՓՓ-ի հետ կապված խոսակցություն եղե՞լ է, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ասաց, որ Իրանի փոխնախագահի հետ կարճ զրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Կապանի ենթակառուցվածքային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։

Հարցին՝ 2027-ին ԹՐԻՓՓ-ի հետ կապված հատկացումներ ՀՀ պետական բյուջեից չե՞ն լինելու, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Մենք ԹՐԻՓՓ-ի ֆինանսավորումը պատկերացնում ենք այլ մոդելով՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության ֆինանսավորման հաշվին, բայց մենք նաև հրապարակային հայտարարել ենք, որ սկսում ենք ԹՐԻՓՓ-ի որոշ ենթակառուցվածքների նախագծերի ձեռքբերման աշխատանքները։ Վարչապետն ասել է, որ իր հանձնարարությամբ՝ արդեն սկսում ենք նախագծման աշխատանքները»։

Հարցին՝ գազի գնի փոփոխման հավանականության հետ կապված ՌԴ-ից ստացված նամակին ինչպե՞ս են պատասխանեց, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Մենք նամակին պատշաճ պատասխանել ենք։ Այո, այդ նամակով չի բացառվում՝ գազի գնի թանկացման հնարավորությունը։ Թույլ տվեք մեր պատասխանի մանրամասները չասեմ»։

Փաստմանը՝ գազի գնի հետ կապված 2027-ի առաջին եռամսյակում գազի գնի պայմանագիրն ավարտվում է և հարցին՝ այդ պայմանագիրը շարունակելու քննարկումներ կա՞ն, Դավիթ Խուդաթյանն արձագանքեց․ «Գազի գնի հետ կապված հարցերը նախարարության համակարգման տիրույթում չեն, բավարար չափով տեղյակ չեմ, որ դրան տամ այնպիսի պատասխան, որը խուճապ առաջացնող վերնագիր չդառնա»։

Ընդդիմադիր ուժերի՝ ընդդեմ Սահմանադրության փոփոխության իրազեկման արշավի առիթով էլ նշեց․ «Անկախության հռչակագրի հղման ո՞ր մասն է ընդդիմությանը մտահոգում՝ ՀՀ-ի և ԼՂ-ի միավորո՞ւմը։ Իրենք ուզո՞ւմ են ՀՀ-ն ու ԼՂ-ն միավորել։ Չի կարող ՀՀ-ի մայր օրենքում լինել իրականությունից կտրված այնպիսի ձևակերպում, որը խնդրահարույց է։ Եթե իրենք ուզում են, որ ԼՂ-ն ու ՀՀ-ն միավորեն, թող դրա մասին ասեն»։

Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30