Լրահոս
Օրվա լրահոսը

««Թեղուտի» հարցով այն ինչ չարեց Ռոբերտ Քոչարյանը, արեց Սերժ Սարգսյանը»

Ապրիլ 09,2015 17:08

««Թեղուտը այն ծրագրերից մեկն է, որը, բացահայտորեն Հայաստանը քայքայում է: Այն ժամանակին ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա դրա գլխին կանգնած է Սերժ Սարգսյանը»,-անդրադառնալով կառավարության այսօրվա «Թեղուտ» ընկերությանը ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա տրամադրելու որոշմանն՝ ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը: «Թեղուտը» պատճառաբանել էր, որ սարքերն օգտագործվելու են հանքաքարի վերամշակման ընթացքում հումքի խտությունը չափելու նպատակով: Սակայն բնապահպան Սանասարյանը ընկերության պատասխանատուների բացատրությունները միանշանակ չի ընդունում. «Թե այդ սարքը ի՞նչ սարք է, ի՞նչ նպատակով պետք է օգտագործեն, պարզ չէ, խոսք կա, որ «Թեղուտի» մոտակայքում ռադիոակտիվ նյութեր կան, որոնց մասին մանրամասն չի խոսվում: Եթե մենք ունենայինք այդ սարքի տեխնիկական տվյալները, այդ ժամանակ կասեինք, թե իրականում ինչ են ուզում բերել»:

Հակոբ Սանասարյանի բնորոշմամբ, «Թեղուտը» հակաժողովրդական, հակապետական ծրագիր է. «Վարչապետին մի քանի էջից բաղկացած նյութ եմ ներկայացրել, թե ինչպես է Հայաստանը ոչնչանում սխալ հարկային քաղաքականության պատճառով: Սակայն ոչ մի պատասխան:

Սերժ Սարգսյանը երբ դարձավ վարչապետ, նրա ամենամեծ գործերից այն էր, որ «Թեղուտին» տվեց ճանապարհ, ինչը- որ չէր կարողանում անել Ռոբերտ Քոչարյանը, արեց Սերժ Սարգսյանը: Մեր երկիրը սղոցվում է, մեռնում է, եթե հանքարդյունաբերությունն այդ ծավալներով ընթանա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930