Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական քաղաքակրթությանը նվիրված ցուցահանդես Մեքսիկայի Սենատում

Ապրիլ 09,2015 17:11

Ապրիլի 8-ին Մեքսիկայի Սենատի ճեմասրահում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ բացվեց հայկական քաղաքակրթությանը նվիրված «Հայաստան – քարերի գաղտնիքը» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներառում է շուրջ 30 լայնածավալ վահանակներ:

Ցուցահանդեսին ներկա էին Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, դեսպաններ, Մեքսիկայի խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցադրության պաշտոնական բացումը կատարեցին Մեքսիկայի Սենատի փոխխոսնակ Խոսե Ռոսաս Աիսպուրոն, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուևաս Բառոնը և Մեքսիկայում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

Բացման խոսքում դեսպան Հովհաննիսյանն անդրադարձավ հայկական քաղաքակրթության համաշխարhային նշանակությանը, կարևորեց հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և Հեռավոր Ասիայի տասնյակ երկրների կառավարությունների ջանքերը, ինչպես նաև դատապարտեց համաշխարհային մշակութային ժառանգության դեմ Իսլամական պետության և Ադրբեջանի կողմից իրականացվող ոտնձգությունները:

Մեքսիկայի սենատի փոխխոսնակն ու սենատոր Գաբրիելա Կուևաս Բառոնը բարձր գնահատեցին Հայաստանի և Մեքսիկայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դինամիկան և խոսեցին հայկական մշակութային և հոգևոր արժեքների, ինչպես նաև դրանց հանրային ճանաչման անհրաժեշտության մասին: Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ցուցադրվեցին ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Հայկական այբուբեն» տեսահոլովակը և հատվածներ 2012թ. անցկացված «Երևան` UNESCO-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարությունից:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930