Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում տնտեսությունը շարունակում է գահավիժել. «Ժողովուրդ» 

Ապրիլ 11,2015 10:17

Երկուշաբթի օրը լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Այսօր եթե ասենք, որ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման մեկ տարում այդպես էլ չկարողացավ որեւէ դրական արդյունք արձանագրել, նշանակում է՝ ոչինչ չասենք:

Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում, ինչպես նրա նախորդի կառավարման շրջանում, Հայաստանի տնտեսությունը շարունակում է հաստատուն գահավիժել: Չկա ոչ մի տվյալ, որը Հայաստանի ապագայի հետ կապված լավատեսություն կներշնչի: Փորձենք Հովիկ Աբրահամյանի կառավարումը գնահատել թվերով. 2013 թվականի արդյունքներով Հայաստանից անվերադարձ մեկնած քաղաքացիների, ասել է թե՝ արտագաղթի թիվը կազմել էր ավելի քան 42 հազար մարդ, 2014-ին այդ թիվը կազմեց ավելի քան 47 հազար: 2014-ի առաջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվել էր 218 մլն 116  հազ. դոլարի ապրանք, այս տարի՝ 163 մլն 59 հազ.-ի, անկումը կազմել է 25,2 տոկոս: 2014-ի ապրիլի 1-ին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են 1 մլրդ 970 մլն 300 հազ. դոլար, այս տարի՝ 1 մլրդ 491 մլն 500 հազ.:

Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 478 միլիոն 800 հազար դոլարով: 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել էր 4,6  տոկոս, այս տարվա արդյունքներով կազմել է 5,1 տոկոս: Տնտեսությունում առկա ծանր կացությունը բնութագրող թվերը կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ վերը բերվածը լիարժեք բավարար է՝ Հայաստանում հաստատված գաղջի հաղթարշավը բնորոշելու համար: Իսկապես, բարդ ժամանակներում ենք ապրում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930