Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնն» ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի

Ապրիլ 15,2015 15:34

Վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս դիտարկումներ են իրականացրել ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում` առանձին դեպքերում հրապարակելով  իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Այս կապակցությամբ ներկայումս ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի կողմից «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում 30.05-28.06.2013թ.-ին ստացիոնար պայմաններում հարկադիր (ոչ հոժարակամ) բուժում ստացած Ժուլետա Դավաթիի Ամարիկյանի դեմ ուղղված հայցադիմումը:

Մեր հայցից հետո Ժուլետա Ամարիկյանի` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից տրամադրված փաստաբան Տ. Հայրապետյանը հայտարարություն է տվել ՀՀ ոստիկանություն, իբրև 2013թ. Ժ. Ամարիկյանին ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները խոշտանգումների են ենթարկել։ Այդ  կապակցությամբ ներկայումս ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվում է քննություն:

Անաչառ քննության և վարույթի արդյունքում խնդիրները կպարզաբանվեն։ Այս պարագայում  մինչև ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության համապատասխան որոշումները ձեռնպահ ենք մնում հարցի լրացուցիչ քննարկումներից ու պարզաբանումներից, այդ թվում` «Մեդիա կենտրոնում» այսօր կազմակերպված ասուլիսին մասնակցելուց։

 

ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930