Լրահոս
Օրվա լրահոսը

Oտարերկրյա ռազմական կցորդները այցելեցին «Փամբակ» ուսումնական կենտրոն

Ապրիլ 30,2015 14:10 Share

 

Ապրիլի 29-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2015թ. աշխատանքային պլանի համաձայն այցելեցին ՀՀ Զու «Փամբակ» լեռնային ուսումնական կենտրոն: Այցին մասնակցում էին ՀՀ-ում հավատարմագրված Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Լիտվայի, Վրաստանի, Ղազախստանի, և Լեհաստանի ռազմական կցորդները և վերջիններիս օգնականները:

Այցի ընթացքում զորամասի հրամանատարը  կցորդների հետ ճեպազրույց ունեցավ զորամասի վերաբերյալ: Այնուհետև զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին զորամասի տարածքում, ծանոթացան զորամասի ստեղծման պատմությանը, լեռնային պատրաստության մեթոդներին ու ծրագրերին, այցելեցին զորամասի դիտակետեր և դիտեցին անձնակազմի ֆիզիկական պատրաստության դասընթացը:

Հանդիպման ավարտին զորամասի հրամանատարը պատասխանեց ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդների հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել