Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոնային սարքավորումներով հսկողությունն այլընտրանք է կալանավորմանը»

Մայիս 01,2015 10:22

Օրեր առաջ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած հայեցակարգը՝ պրոբացիոն ծառայության ծրագրի, հավանության է արժանացել կառավարության կողմից: Նախարարը, կառավարությանը ներկայացնելով հայեցակարգը՝ ասել էր, որ ազատությունից զրկված անձանցից ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություն կատարած կամ դրա կատարման մեջ մեղադրվող թվով 879 անձանց գրեթե 2/3-ը՝ 586-ը պոտենցիալ հնարավորություն ունեն լինելու պրոբացիոն ծառայության շահառու: Իսկ այդ թվին, եթե ավելացվի, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտների կատարելագործման արդյունքում ազատազրկման դատապարտված անձանց հնարավոր հոսքը դեպի պրոբացիայի ծառայություն, ապա այդ անձանցից ընդհանուր թվաքանակը էականորեն կավելանա, կկազմի մոտ 1200-1300 անձ: Նախարարը բերել էր օրինակ, մեկ անձին քրեակատարողական հիմնարկում պահելու մասին էլ. 2013 թվականին պետական բյուջեով նախատեսված ծախսը՝

ընդհանուր տարեկան 1 786 000 ՀՀ դրամ, օրեկան՝ 4893 ՀՀ դրամ, ապա պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող անձի վրա կատարվելիք ծախսի հետ, ապա տարբերությունը կկազմի 2 162 940 000 դրամ:

Հայաստանում պրոբացիոն ծառայության կիրառման հետ կապված Aravot.am-ի զրուցակիցը՝ արդարադատության գնդապետ, քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ Լեւոն Ավետիսյանը (լուսանկարում) ներկայացրեց այն խնդիրները, որոնք ի հայտ կգան կիրառման ժամանակ:

Ըստ նրա. «Պրոբացիա» նշանակում է թարգմանաբար, փորձաշրջան. «Ծառայություն, որը կատարում է այն գործառույթները, որոնք կապված չեն ազատազրկման հետ: Այսինքն, կատարում է ազատազրկման հետ չկապված պատիժների եւ տարբեր վերահսկողություններ Պատիժը պայմանականորեն չկիրառված, պատժից պայմանական վաղակետ ազատված անձանց, կամ, այն անձանց նկատմամբ, ում պատիժը հետաձգվել է՝ հիվանդության պատճառով»:

Զրուցակիցս տեղեկացնում է, որ այսօր այդ գործառույթները կատարում է այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, սակայն միայն իրավաբանների զուտ վերահսկողական գործառույթներով:

Պրոբացիոն ծառայության կամ գործակալությունների աշխատանքներում, ըստ նրա՝ ենթադրվում է ունենալ տարբեր ծրագրեր, որտեղ ներգրավված կլինեն հոգեբանները, սոցիալական աշխատողները. «Շատ ավելի շեշտադրումը դրվելու է հոգեբանների վրա»:

Լ. Ավետիսյանն ասում է, որ թե կկատարվի անհատական, թե խմբակային աշխատանքներով վերասոցիալիզացիա. «Անձը, թեեւ չի դատապարտվել, բայց գտնվում է հասարակության մեջ, կարեւոր է, որ հասկանա եւ գիտակցի, թե եւս մեկ քայլ՝ կհայտնվի քրեակատարողական հիմնարկում»:

Հարցին, թե քանի փուլով է իրականացվելու ծրագիրը, ո՞ր փուլում ենք գտնվում մենք, Լ. Ավետիսյանն ասաց. «Ընդհանրապես չորս փուլի կարելի է բաժանել պրոբացիայի ծառայությունը.մինչդատական, դատական, պենիտենցիար եւ հետպենիտենցիար: Առանձին ինստիտուտ էլ հաշտեցմանն է, որը մինչդատական ինստիտուտներից է»:

Նա արձանագրում է, որ Հայաստանում երրորդ փուլն եւ կատարվում է չորրորդ փուլի որոշ գործառույթներ. պատժի, ազատազրկման հետ չկապված պատիժների եւ վերահսկողություն կատարելու փուլն է:

Ինչ վերաբերում է անհրաժեշտ բազա ունենալու հարցին, թե պատրա՞ստ ենք, արդարադատության գնդապետն ասում է. «Առաջին, երկրորդ փուլն այսօրվա մեր ունեցած բազաներով, թե ընդհանրապես, ժամանակի առումով, հնարավոր չի լինի կատարել, դա կապված է էլեկտրոնային շտեմարաններ ունենալու հետ: Իրենից ներառում էր 72 ժամվա ընթացքում ձերբակալման ժամկետում՝ պետք է նախապատրաստել զեկույց:

Խնդիրը կլինի այն, թե երբ կհասնի դատարան, թե դատախազը կամ դատավորը կպահանջեն, որ տվյալ ծառայության աշխատակիցը ներկայացնի զեկույց: Արդյոք, կհասցնե՞ն: Նոր քրեական դատավարության օրենսգրքով ընդհանրապես դառնում է՝ 60 ժամ: Այլ հարց է ունենանք, համակարգեր, ռեգիստորներ, պրոբացիոն ծառայողը կարողանա որոշակի գործառույթներ ստանալ էլեկտրոնային բազաներից»:

Խափանման միջոցի վերաբերյալ խնդիրն էլ այլ է:

Լ. Ավետիսյանի տեղեկացմամբ, այս պահին մենք չունենք տվյալ պահին վարչական հսկողություն. «Էլեկտրոնային սարքավորումներով հսկողությունն այլընտրանք է կալանավորմանը, որպես խափանման միջոց ընտրելու: Իհարկե, վարչական հսկողությունը պետք է կատարվիր էլեկտրոնայինով»:

Շարունակելի

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031