Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ազատ է արձակվել. «Առաջին լրատվական»

Մայիս 05,2015 10:58

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել հարկային պարտավորություններից խուսափելու համար կալանավորված նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը:

Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ համապատասխան միջնորդությամբ իրենք էին դիմել, և նախաքննական մարմինը հաշվի առնելով նաև Հակոբյանի առողջական վիճակը՝ գտել է, որ նրան կալանքի տակ պահելու հիմքեր այլևս չկան: Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա փաստաբանն ասաց, որ մեղադրանքը շարունակում է նույնը մնալ, որևէ բան չի փոխվել, իսկ Հակոբյանը շարունակում է իրեն մեղավոր չճանաչել առաջադրված մեղադրանքում:

 

Սոնա Հարությունյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031