Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում վիճաբանության հետեւանքով աչքը վնասած Հարութ Զաքարյանը Մալայան բժշկական կենտրոնում է։
Հիվանդասենյակում, որտեղ բուժում է ստանում Հարութ Զաքարյանը, գտնվում էին նաև նրա հարազատները, ովքեր հրաժարվեցին պարզաբանումներ տալ ։
Աչքի ծանր վնասվածք ստացած Հարութ Զաքարյանի դեմքին՝ աչքի շրջանում տեսանելի էր մեծ ծավալ ընդգրկող կապտուկ, ինչն ուղղակի հնարավոր չէ ստանալ «թռած քարից»։
Երեկ լրագրողների հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ պնդել է, որ իր որդին որևէ առնչություն չունի շաբաթ օրը Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ։ «Տիգրանը Երևանում է, գյուղում ի՞նչ ունի անելու, որ…»,- ասել էր մարզպետը:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում