Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը դժգոհ է կառավարության աշխատանքից (տեսանյութ)

Մայիս 08,2015 12:23

Նախագծերի`կառավարության կողմից ներկայացվող ձեւի`շտապ եւ հապճեպ, մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցներում դժգոհություններ հայտնեցին նաեւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը եւ Մհեր Շահգելդյանը: Նրանք կարծում են, որ կառավարությունը մինչեւ վերջ չի ուսումնասիրում դաշտը, նախաձեռնությունն է անում, որոնք գործարարությամբ զբաղվող մարդկանց տեւական ժամանակ դնում են անորոշության մեջ ու հետո սկսում մտածել`ի՞նչ անել:

Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ այս ընթացքում 700 մանր ու միջին ձեռնարկատիրական հիմնարկներ են փակվել ու դա պետք է ցուցիչ լինի կառավարության համար`դադարեցնելու փոքր ու միջին բիզնեսի կործանմանն ուղղված իր քաղաքականությունը:

«Եկամտահարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» նախագծերին ՕԵԿ-ը դեմ է եղել, քանի որ շատ ահազանգեր է ստացել, մարդիկ բազմաթիվ մտահոգություններ ունեն: Հովհաննես Մարգարյանը հիշեցրեց, որ գործազրկության տեսանկյունից թիվ մեկ հորիզոնականում`մոտ 40 տոկոս, Շիրակի մարզն է, ուստի, բնական է, որ այդ մարդկանց մտահոգությունների հետ իրենք պետք է հաշվի նստեն:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031