Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժածների մայրը դիմել է ՄԻՊ-ին

Մայիս 13,2015 15:01

Երեկ երեկոյան Օմբուդսմենի 116 թեժ գծին զանգահարել է մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժած երիտասարդների հայրը:

Ահազանգի հիման վրա այսօր Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն այցելել է հիվանդանոցում գտնվող Մուշեղ Զաքարյանին, զրուցել է դեպքից տուժածների մոր հետ:

Տուժածների մայրը` Անահիտ Գալստյանը, դիմում է ներկայացրել Օմբուդսմենին և հայտնել է իր մտավախությունները միջադեպի կապակցությամբ:

Տուժողների մոր դիմումի հիման վրա Օմբուդսմենի հանձնարարականով վարույթ է հարուցվել: Տեղեկացնենք, որ այս պահին պատրաստվում են գրություններ համապատասխան պատկան մարմիններին հրատապ կարգով ուղարկվելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031