Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան են հարստացել Յուրի Խաչատուրովն ու նրա տիկինը. «Ժողովուրդ» 

Մայիս 16,2015 11:53

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 4 մլն դրամ, 12 հազար դոլար եւ 6 հազար եվրո: Տեղեկացնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տարեկան աշխատավարձը կազմել է 11 մլն 711 հազար դրամ:  Նրա կնոջ` Սվետլանա Խաչատուրովայի դրամական միջոցները 2014 թվականին եղել են 3.5 մլն դրամ, 7 հազար դոլար եւ 2 հազար եվրո: Հիշեցնենք, որ հենց նույն Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովն էր, որը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց ՀՀ ԶՈՒ շարքերից, նա 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները Արարատի զորամասերից մեկում դրամաշորթությամբ էին զբաղվել, ինչը հովանավորվել էր Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրեական գործ էր հարուցվել, եւ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացել էր համակարգից: Իսկ որոշ ժամանակ անց նա դարձյալ պաշտոն ստացավ ՀՀ զինված ուժերում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031