Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական ընկերությունը կնախագծի «Հյուսիս-հարավ» ճանապարհի 4-րդ Տրանշը

Մայիս 20,2015 17:01

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը մայիսի 20-ին հանդիպեց Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում իտալական համատեղ կազմակերպության ներկայացուցիչներին՝ կազմակերպության ադմինիստրատոր,  իրավական գծով ներկայացուցիչ Անտոնինո Գալատանի գլխավորությամբ և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ծրագրի ղեկավար Պրիանկա Սենեվիրատնեին:

Համաձայն 2015 թվականի մարտի 30-ին ստորագրված պայմանագրի՝ Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում ընկերությունը, որը ընտրվել է Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում, պետք է իրականացնի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի (Թալին-Լանջիկ-Գյումրի) շինարարության վերահսկողությունը և Տրանշ 4-ի (Արտաշատ-Քաջարան-Ագարակ) տեխնիկական ուսումնասիրությունն ու նախագծումը:

Հանդիպման ընթացքում Արթուր Առաքելյանը ողջունեց իտալացի գործընկերներին և շնորհավորեց պայմանագրի կնքման կապակցությամբ: Նա նշեց, որ կարևորում է եվրոպական փորձի ներդրումը ինչպես նախագծման, այնպես էլ շինարարության վերահսկման ու ճանապարհային ակտիվների կառավարման հարցերում: Նա ընդգծեց, որ նախարարությունը խիստ կարևորում է իրականացվող շինարարության որակը, ինչի նկատմամբ պետք է լինի անընդմեջ հսկողություն և ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031