Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մարտիրոսյանի դիտարկումները՝ ԱԱԾ հաղորդագրության առնչությամբ. «Հայոց աշխարհ»

Մայիս 27,2015 12:46

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրություն-զգուշացման վերաբերյալ տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, կարծում ենք, տեղին դիտարկում էր արել՝ իր «ֆեյսբուքյան» էջում մասնավորապես նկատելով, որ «ասվածը շատ հետաքրքիր է, բայց նման հայտարարության մեջ պետք է լինեն ակտիվ հղումներ պրոֆիլներին կամ սքրինշոթներ (այսինքն՝ կեղծ էջերի՝ լուսանկարի տեսքով ֆիքսված պատկերներ), որոնք թույլ կտան կոնկրետ նույնականացնել կեղծ պրոֆիլները»:

Նրա կարծիքով, առանց դրա, զուտ անուններ նշելով, կարող են հարվածի տակ հայտնվել բազմաթիվ այլ՝ նշվածների անուն-ազգանուններին նույնությամբ համընկնող տվյալներով քաղաքացիներ:

Սամվել Մարտիրոսյանը նաեւ հավելեց. «Նմանատիպ հաղորդագրությունը պետք է կանխարգելիչ լինի, կարծում եմ։ Օրինակ, որ մնացածները, հանդիպելով այդ օգտատերերին, կարողանան զգուշանալ: Սակայն հաղորդագրությունը ոչ մի կերպ չի նկարագրում դրանց: Տալիս է միայն անուն-ազգանունները, ինչը էլ ավելի է խճճում իրավիճակը, քանի որ նման անուն-ազգանուն ունեն կամ կարող են ունենալ օրինապահ քաղաքացիները նույնպես, ու ստացվում է, որ հասարակական կասկածի ստվերը կարող է ընկել նաեւ հասարակ քաղաքացու վրա, որի «մեղքը» միայն նույն անուն ունենալն է»:
Տեղին է, իհարկե, դիտողությունը, բայց նաեւ նկատենք, որ նման բացահայտումից հետո նշված անուն-ազգանուններով գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալացված հետախույզները կփակեն կամ կջնջեն այդ պրոֆիլները (եթե, իհարկե, հիմար չեն): Հա, ու կբացեն նորերը, հասկանալի է, հայկական այլ անուն-ազգանուններով:
Ինչեւէ: Այստեղ, կարծում ենք, էականը զգոնության թարմացումն է: Համենայն դեպս միշտ էլ արժե զգոն լինել: Ի վերջո, մարդկանց մեծ մասը իրականում փողոցում, տրանսպորտում առաջին հանդիպածին «կյանքը չի պատմում»: Մինչդեռ վիրտուալ տարածքում նման բաներ պատահում են եւ հաճախ:

Հասկանալի է, որ ոչ մեկը չի հորդորում կամ ցանկանում սահմանափակել մարդկանց շփվելու, հաղորդակցվելու ազատությունն ու հնարավորությունը, բայց ամեն դեպքում պետք է իմանալ, թե ում հետ ես հաղորդակցվում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031