Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ը ավելացրեց էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորող փաստաթղթերը. «Ազատություն» ռադիոկայան

Մայիս 27,2015 13:12

«Հայկական էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) ավելացնում է էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հիմնավորող փաստաթղթերի քանակը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտում ՀԷՑ-ը 12 մասից բաղկացած հիմնավորող փաստաթղթեր էր ներառել, իսկ այսօր նոր 15 մասից կազմված փաստաթուղթ է ներկայացրել, որը ևս հանձնաժողովի կողմից ընդգրկվել է էլեկտրաէներգիայի թանկացման հայտում։

Ռոբերտ Նազարյանի ղեկավարած կառույցից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ նոր հիմնավորող փաստաթղթեր ՀԷՑ-ից իրենք են պահանջել, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում հայտում եղել են անճշտություններ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք են ունեցել։

Սիսակ Գաբրիելյան

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031