Լրահոս
Օրվա լրահոսը

Նշանները տեղադրվում են միմիայն շինարարական աշխատանքների սկսման հատվածում՝ առանց… «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2015 10:28

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ճանապարհի բանուկ մասի վրա ցանկացած շինարարական աշխատանք կատարելիս պետք է տեղադրված լինեն «ճանապարհային աշխատանքներ» եւ «ճանապարհի նեղացում» նշանները։ Բացի այղ, ըստ իրավիճակի, պետք է տեղադրվեն առավելագույն արագությունը սահմանափակող, արգելքի շրջանցման ուղղությունը թելադրող եւ այլ նշաներ։

Ընղ որում՝ «ճանապարհային աշխատանքներ» եւ «ճանապարհի նեղացում» նշանները, ըստ կառավարության որոշման, բնակավայրերում պետք է տեղադրվեն շինարարական աշխատանքներից 50-ից 100 մետրի վրա եւ ապա կրկնվեն հենց շինաշխատանքների սկզբից առաջ։ Իսկ բնակավայրերից դուրս այդ նշանները պետք է տեղադրվեն մեկական հատ առնվազն 150 մետր հեռավորության վրա եւ կրկնվեն վտանգավոր տեղամասից ոչ պակաս, քան 50 մետրի վրա։

Սակայն իրականությունը բավականին այլ է։ Եթե ոչ բոլոր դեպքերում, ապա առնվազն դրանց ճնշող մեծամասնության ժամանակ նշանները տեղադրվում են միմիայն շինարարական աշխատանքների սկսման հատվածում՝ առանց վարորդներին նախապես զգուշացնելու։ Այսինքն վարորդը, ով ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով նախապես չի նկատել շինարարական աշխատանքները եւ ընթանում է, ասենք, 60 կմ/ժ արագությամբ, վայրկյանի տասնորդական մասեր է ունենում վթարից խուսափելու համար։

Բացի այդ՝ շինարարները հաճախ տեղադրում են միայն «ճանապարհային աշխատանքներ» նշանը եւ չեն բարեհաճում նշել, թե որ կողմից պետք է շրջանցվի խոչընդոտը, ինչը է՛լ ավելի է դժվարեցնում շինարարներին վերջին պահին նկատած վարորդի գործողությունները։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031