Լրահոս
Օրվա լրահոսը

Գազատարը վաճառվել է տարիներ առաջ. «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2015 10:58

Ինչպես հայտնի է, կառավարությունը պատրաստվում է Իրան-Հայաստան գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը վաճառել՝ ավելի ճիշտ՝ հանձնել գազամատակարարման ներքին ցանցի սեփականատիրոջը։
Խոսքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մասին է, որը թեպետ վարձակալական հիմունքներով գործարկումից հետո իրականացնում է գազատարի այդ հատվածի շահագործումը, այնուհանդերձ իրականում արդեն վաղուց այն գնելու հայտ է ներկայացրել։ Վճարված է նաեւ գումարի հիմնական մասը։ Սակայն գույքի փոխանցում դեռ չի կատարվել։
Գործարկումից հետո Մեղրի-Քաջարան հատվածը շարունակել է լինել «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի» հաշվեկշռում։ Այս ընկերությունն ի սկզբանե եղել է Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի սեփականատերը։ Առաջին հայացքից տարօրինակ է, որ գազատարը պատկանել է էլեկտրաէներգիայի տեղափոխման ոլորտում գործող ընկերությանը։ Սակայն ժամանակին դա արվել է վարկային միջոցներ ստանալու նպատակով։
Ինչպես հայտնի է, Իրան-Հայաստան գազամուղը կառուցվեց իրանական կողմի ֆինանսավորմամբ։ Այդ նպատակով Իրանը Հայաստանին տրամադրեց նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ։ Սակայն դրա համար պահանջվեց 100 տոկոսանոց պետական ընկերություն, որը պետք է ստանձներ վարկի մարման պատասխանատվությունը։
Հաշվի առնելով բարձրավոլտ ցանցերի կարգավիճակը՝ որոշվեց, որ այդ ընկերությունը լինելու է հենց դա։ Ըստ այդմ էլ, գազատարի Մեղրի-Քաջարան հատվածը ընդգրկվեց նրա հաշվեկշռում։ Հիմա էլ փաստաթղթերով այն շարունակում է մնալ այս կառույցի սեփականությունը։ Թեեւ սեփականություն ասվածը այնքան էլ չի արտացոլում իրողությունը։ Քանզի Հայաստանը վաղուց պարտավորվել է այն հանձնել գազամատակարար ընկերությանը։

 Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930