Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամուց վնասվել են տանիքներ

Հունիս 06,2015 13:34

Տարածքային կառավարման եւ  արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ հունիսի 6-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 5-ին ժամը 22.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում ուժեղ քամուց վնասվել են տան և անասնագոմի տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են 6-րդ փողոցի Ա. Ս.-ին (մոտ 30 քմ), Զ. Ա.-ին (մոտ 15քմ), Ա. Ս.-ին (մոտ 9 քմ), Ն. Ա.-ին (մոտ 30քմ), 5-րդ փողոցի Ս. Մ.-ին (մոտ 10 քմ), 7-րդ փողոցի Ա. Դ.-ին (մոտ 6 քմ) պատկանող անասնագոմերի և Գ. Ա.-ին պատկանող թիվ 19 տան (մոտ 6 քմ ) և անասնագոմի տանիքնները (մոտ 11 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը , մարզպետարանի տարածքային բաժնի և քաղաքաշինության բաժնի պետերը:

***

Հունիսի 6-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գոռհայքի գյուղում ուժեղ քամուց վնասվել է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է Վ. Հովակիմյան 1-ին փողոցի Ռ. Կ.-ին պատկանող անասնագոմի տանիքը (մոտ 15 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը , մարզպետարանի տարածքային բաժնի և քաղաքաշինության բաժնի պետերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930