Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ԵԱՀԿ դիտարկման մասին տարածված տեղեկատվությունը

Հունիս 08,2015 13:36

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է հայկական լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե հունիսի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ:

«Azernews»-ի փոխանցմամբ՝ պաշտպանության նախարարությունը սուտ եւ ապատեղեկատվություն է որակել այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Նախարարությունը հաղորդել է, որ դիտորդները, որոնք մասնակցել են պլանային դիտարկմանը՝ մեծ փորձ ունեն եւ մի քանի տարի է ներգրաված են այս գործընթացներում. «Հաշվի առնելով, որ նրանք լավ գիտեն այդ տարածքը, պարզ է, որ անհնար է նրանց նախօրոք ծրագրավորված կոորդինատների փոխարեն նոր վայր տանել»:

Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, թե սխալ հայտարարություններ տարածելով «հայկական կողմը եւս մեկ անգամ փորձում է միջազգային կազմակերպություններին ներգրավել իրենց սադրանքներում եւ ստվեր գցել ԵԱՀԿ դիտորդների գործունեության վրա»:

Նշված է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի, իսկ ադրբեջանական կողմից դիտարկմանը մասնակցած ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը  և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը շնորհակալություն են հայտնել ադրբեջանական կողմին, իրենց ծառայությունը լավ իրականացնելու համար:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930