Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանն առաջարկում է ռացիոնալ օգտագործել էլեկտրաէներգիան

Հունիս 15,2015 18:25

«Միակ պատիժն այն կլինի, որ մենք կարողանանք ռացիոնալիզացնել էլեկտրաէներգիայի սպառումը»,- հունիսի 15-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա նշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուց հետո սպառումը 8 տոկոսով նվազել է. «Եթե մենք մի փոքր ավելի խելամիտ լինենք եւ փորձենք պատժել, ավելի ռացիոնալ օգտագործենք էլեկտրաէներգիան, սպառումն իջնի, պարզ է, որ այն եկամուտը, որը նրանք ակնկալում են իրենց բացերը փակելու համար, իրենք չեն ստանա: Դա կլինի պատիժը»:

Սոցիոլոգի խոսքերով՝ հայ ընտանիքների նվազագույն եկամուտը 240-400 դոլարի սահմաններում է, եւ էլեկտրաէներգիան կազմում է այդ գումարի 5 տոկոսը: Այսինքն՝ նրա եզրակացմամբ՝ դա մեծ ծախս չէ. «Մեր բնակչության 50 տոկոսը աղքատության շեմի մեջ է գտնվում, իրենց համար այդ 1500 դրամը լուրջ գումար է, դա նշանակում է, որ երեխան 100 դրամը, որ տալիս է դպրոցի համար, չի կարող տալ, խնդիր կլինի: Մյուս 50-ի համար դա այդքան էլ մեծ խնդիր չի լինի: Ամենամեծ խնդիրը Սադոյանի նման ինտիլիգենտինն է, որը երեկոյան գալիս է տուն, լույսի տակ գործ է անում, հեռուստացույց է նայում, մտնում է ինտերնետ, ինքը դրանից է զրկվելու, եթե սկսի էլեկտրաէներգիան տնտեսել»:

Հայտարարվել էր, որ ասուլիսին ներկա պետք է լինի նաեւ Հայէներգոսնաբի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Մնացականյանը, սակայն նա չմասնակցեց ասուլիսին: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ  նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ իր ստորագրած աշխատանքային պայմանագրով իրեն արգելվում է թվեր հրապարակել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930