Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը՝ լրագրողին. «Հո դուք ֆաշիստ չե՞ք»

Հունիս 16,2015 11:41

ԱԺ-ն շարունակում է արտահերթ նստաշրջանը: Պատգամավորներն այսօր ավելի սակավաթիվ են, քան երեկ: Մինչ նիստի սկսվելը՝ Aravot.am-ը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց՝ մտավախություն չունի՞, որ իրավիճակը կարող է պայթյունավտանգ լինել,  քանի որ քաղաքացիները պնդում են, թե ոչ մի լումա թանկացում չեն հանդուրժելու, բայց ՀՀ վարչապետն ու Ռոբերտ Նազարյանը հայտարարում են, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Առաքել Մովսիսյանն առանձնապես մտահոգված չէր այս հարցով: Նա ի պատասխան մեր հարցի՝ ասաց, թե դեռ հայտնի չէ:

Shmays

Այնուհետև երբ հստակեցրինք՝ կո՞ղմ է, թե՞ դեմ հոսանքի թանկացմանը, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Չեմ ասի»:

Հետաքրքրվեցինք՝ ինչու՞, պատգամավորը կարճ պատասխանեց. «Տենց»:

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը ի պատասխան հարցի՝ ինչպե՞ս է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելը, ասաց. «Շատ լավ եմ գնահատում, Մովսես Հակոբյանը մի երկու անգամ ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում»:

Այս նշանակման համատեքստում կրկին ջրի երես է բերվում Սեյրան Օհանյան- Յուրի Խաչատուրով հայտնի հակամարտությունը: Այս առիթով  Մանվել Գրիգորյանը արձագանքեց. «Չկա տենց բան, չկա հակամարտություն, մեր հակամարտությունը միայն թուրքերի հետ է: Հո դուք ֆաշիստ չե՞ք»:

Հարցին՝ Մովսես Հակոբյանը կկարողանա՞ աշխատել Հայկազ Բաղմանյանի հետ, Մանվել Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Բանակում սաղ մի թիմից են, մի  հրամանա, բոլորն էլ միասին կատարում են»:

Նա չի կարծում, թե Յուրի Խաչատուրովի պաշտոնը կվտանգվի Մովսես Հակոբյանի նշանակմամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930