Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է Քըրք Քըրքորյանը. News.am

Հունիս 16,2015 19:35 Share

Երկուշաբթի երեկոյան մահացել է ամերիկահայ գործարար, բարերար, Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանը։ Այս մասին հաղորդում է USA Today–ը` հղում անելով MGM Resorts International–ին։

Քըրքորյանը, որ մեծ դեր է խաղացել Լաս Վեգասի զարգացման գործում եւ տարիներ շարունակ ֆինանսական մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, 98 տարեկան էր։

«Նա մեծ մարդ էր, հրաշալի բիզնեսմեն, նորարար, մեր ժամանակների ամենահեղինակավոր եւ ազդեցիկ ֆինանսիստներից մեկը»,– իր հայտարարությունում ասել է MGM Resorts International–ի գլխավոր գործադիր տնօրեն Ջիմ Մյուրենը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ News.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել