Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի մեծ ու ընդգրկուն օրինակը. «Ժամանակ»

Հունիս 17,2015 10:28

Երեկ, Լոս Անջելեսում, 98 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել հայազգի միլիարդատեր, բարերար, Հայաստանի հանրապետության Ազգային հերոս Քըրք Քըրքորյանը: Քըրքորյանը անկախ Հայաստանի պատմության ընթացքում Ազգային հերոսի կոչում ստացած անձանցից եզակիներից է, որոնք իրավամբ արժանի են եղել այդ բարձր կոչմանը, վաստակել են այն իրենց գործունեության շնորհիվ, միաժամանակ նաև իրենց բարձր կոչումը կրել են ոչ պակաս բարձր համեստությամբ, զսպվածությամբ, որևէ մեկի աչքը չծակելով իրենց գործով:

Քըրք Քըրքորյանը մեկն է այն անհատներից, որը հսկայական ներդրում ունի անկախ Հայաստանի երկու տասնամյակի պատմության ընթացքում, որը Հայաստանին ուղղակի նվիրաբերել է հարյուրավոր միլիոն դոլարներ, նպաստել տրանսպորտային ենթակառուցվածքների, կրթական, մշակութային ենթակառուցվածքների նորոգմանը, կառուցմանը: Այս ամենի ֆոնին, Քըրք Քըրքորյանը որևէ անգամ չի աղաղակել իր գործերի մասին, իր բարեգործությունների, իր նվիրաբերությունների մասին, ըստ էության չի պահանջել համազգային խոնարհում իր անձի առաջ, չի խոսել ազգի անունից, պաթետիկ ու պոռոտ ճառեր և կենացներ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930