Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարներն այցելել են  առաջնագիծ

Հունիս 17,2015 17:32 Share

Հունիսի 17-ին, հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ իր նորանշանակ պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանի և գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի  ուղեկցությամբ այցելել է բանակային առաջնագծի արևելյան ուղղությամբ տեղակայված մի շարք մարտական հենակետեր: Պաշտպանության նախարարը ծանոթացել է մարտական հերթապահության ընթացքին, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, շփվել մարտական հերթապահություն կրող անձնակազմի հետ:

Աառաջնագիծ կատարած այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ներկա հրամկազմին, մարտական հերթապահության հետագա կատարելագործման վերաբերյալ, տվել են մի շարք ցուցումներ և հանձնարարականներ

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել