Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու պնդումները չեն հաստատվել. «Ժողովուրդ»

Հունիս 18,2015 11:51
erexa

Երեք շաբաթ է անցել այն հայտարարությունից, որ մայիսի 27-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հնչեցրին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը։

Նշված օրը Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ես քանիցս տեսել եմ, որ երբ երեխան ի վիճակի է հարցերին պատասխանել, հարցրել եմ՝ այս կինը քո մա՞յրն է, հորաքո՞ւյրն է, բարեկա՞մն է, կապ ունի՞ քո հետ, դա համատարած է Աբովյան փողոցում։ Ասել է՝ ոչ, ու երեխային արագ տարել են, թե ձեր փողը, ձեր օգնությունը մեզ պետք չէ։ Երբ ես փորձեցի այդ խնդրով հետաքրքրվել, ասացին, որ եվրոպական տարբեր երկրներում եւս այդ մեթոդոլոգիան օգտագործում են։ Ծայրամասերի մանկատներից, համաձայնության գալով սանիտարների հետ, օրավճարով վերցնում են երեխաների»:

ՀՀ ոստիկանությունը ուղարկված գրավոր պատասխանով տեղեկացրեց, որ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով այլ տեղեկություններ ձեռք չեն բերվել մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու եւ նրանց մուրացկանության մեջ օգտագործելու վերաբերյալ։ ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով»։

Այսպիսով ստացվում է, որ կամ ազգընտիրները ճիշտ տեղեկություն չեն տվել, կա՛մ չեն կարողացել ապացուցել իրենց հնչեցրածը, կամ էլ ոստիկանությունը չի ցանկացել բացահայտել իրականությունը։ Բոլոր դեպքերում էլ նրանց արարքը քննադատելի է:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930