Լրահոս
Օրվա լրահոսը

Հափշտակել են կնոջ դրամապանակն ու բանկի պլաստիկ քարտը. որոնվում է տեսանյութում պատկերված անձը (Տեսանյութ)

Հունիս 19,2015 14:42

2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, թիվ 44 ավտոբուսում հափշտակել են Երևան քաղաքի բնակչուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկի պլաստիկ քարտ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գողացված պլաստիկ քարտի միջոցով մարտի 16-ին փորձ է կատարվել կանխիկացնել 100.000 դրամ գումար:

Վարույթն իրականացնող մարմինը ստացել է բանկոմատից տվյալ գործարքի փորձի տեսագրությունը։

Դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերելու նշված տղամարդուն։

Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ Ոստիկանության մոտակա բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930