Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյանը՝ Հայաստանի պատվիրակության մասին. «Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում»

Հունիս 21,2015 11:08

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բաքուն, ինչպես միշտ, չի կարողանում պահել արդար խաղի կանոնները։ Մրցավարները մեր բռնցքամարտիկներին ոչ մի կերպ միավոր չեն տալիս։ Այսօր էլ Սամվել Բարսեղյանը, ունենալով բացարձակ առավելություն բոլոր երեք ռաունդներում, պարտություն է կրում, այն էլ՝ 3:0 հաշվով։ Բաքուն, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը, երկրպագում է մեր հակառակորդին այնպես, ինչպես իրենց մարզիկներին։ Սամվել Բարսեղյանից հետո ռինգ է դուրս եկել Նարեկ Աբգարյանը։ Նարեկն ունեցել է բացարձակ առավելություն, սակայն մրցավարները երկու ռաունդներում միավորները տվել են հունգարացուն։ Նարեկը երրորդ ռաունդն այնպես է անցկացրել, որ մրցավարներին այլեւս անելու բան չի մնացել եւ նրանք հաղթանակը շնորհել են Նարեկին։ Մեր մարզիկը ստիպել է լռել Բաքվի երկրպագուներին։

Այս ճնշող մթնոլորտում թերեւս զարմանալի է մեր պատվիրակության պահվածքը։ Նրանք մեր տղաների կողքին նույնիսկ մենամարտերի օրերին չեն լինում։ Նրանք հայտնվում են միայն տղաների պարանոցին դափնիներ կախելու ժամանակ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930