Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նախագահը խախտել է երկրի Սահմանադրությունը. ԵԽԽՎ զեկույց

Հունիս 22,2015 19:20

Եվրոպայի խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում քննարկում է Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսը ներկայացրեց Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված զեկույցը:

Զեկույցում Թուրքիայում անցկացված ընտրություններում քաղաքացիների մասնակցությունը գնահատվում է ակտիվ: Մտահոգություն է հայտնվում այն մասին, որ քարոզարշավն ուղեկցվել է կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումներով, ինչպես նաև մարդկային բռնություններով: ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցում լուրջ մտահոգություն կա մամուլի ազատության, լրագրողների նկատմամբ բռնությունների և ճնշումների առումով: Օրինակ է բերվում այն, որ քարոզարշավի ընթացքում ռմբակոծվել են կուսակցությունների գրասենյակներ, որի արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, մի քանիսը զոհվել:

Զեկույցում ամրագրված է, որ Թուրքիայի նախագահը խախտել է երկրի Սահմանադրությունը՝ հղում կատարելով Սահմանադրության այն հոդվածին, որ նախագահը պետք է լինի անկուսակցական և իր պաշտոնական պարտականությունները կատարի առանց կողմնապահության: Մինչդեռ զեկույցում քննադատություն է հնչում նախագահի հասցեին՝ պատճառաբանելով, թե նա մասնակցել է բազում քաղաքական միջոցառումների, որոնք օգտագործվել են քարոզչական նպատակներով հօգուտ իշխող կուսակցության: Նշենք, որ զեկույցի քննարկման ժամանակ Թուրքիայի հասցեին գովեստի խոսքեր հնչեցրեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Նա կրկին հիշեցրեց Ղարաբաղի մասին զեկույցի հարցը՝ մտահոգություն հայտնելով, թե այդ ինչպե՞ս է, որ չեն կարողանում զեկուցող գտնել, որը գնա Ղարաբաղ և ուսումնասիրություններ իրականացնի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930