Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության ղեկավարներին

Հունիս 23,2015 17:29

Քննարկվել են չեխական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների սպասարկման վերսկսմանն առնչվող հարցեր

Հունիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Czech Airlines ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոզեֆ Սինչակին և կոմերցիոն տնօրեն Յան Տոթին: Չեխական պատվիրակության կազմում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան:

Հանդիպմանը մասնակցել են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ինչպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ:

Տեղի ունեցած բազմակողմանի քննարկումը նվիրված էր չեխական ավիաընկերության կողմից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ չվերթների սպասարկման վերսկսմանը:

Շեշտելով Հայաստանը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հետ կապող երթուղիների կարևորությունը և համապատասխան ուղղություններով մրցակցության ապահովման անհրաժեշտությունը` Կարեն Ճշմարիտյանը բարձրացրել է չվերթների վերսկսման ժամկետների, նախատեսվող սպասարկման հաճախականության և համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը` չեխական ավիաընկերությանն առաջարկելու սպասարկման նպաստավոր պայմաններ:

Չեխական պատվիրակության ներկայացուցիչները խոսել են չվերթները վերսկսելու մտադրության մասին:

Կողմերը դրական են գնահատել հանդիպման արդյունքները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930